"ԱՐՍԷԱ" ընկերությունը ստեղծվել է 2006 թվականին և կատարել է շենքերի, շինությունների ու ինժեներական կառուցների ինչպես տեխնիկական վիճակի հետազոտությունների ու դրանց վերականգնման, վերակառուցման, ուժեղացման միջոցառումների մշակումների, այնպես էլ դրանց, ինչպես նաև նոր կառույցների նախագծման աշխատանքներ: Շինանյութերի, շինարարական կոնստրուկցիաների ու տեխնոլոգիաների և ընդհանրապես շինարարական ոլորտի այլ հիմնահարցերով կատարել է խորհրդատվական ու նոր մշակումների աշխատանքներ:
Ընկերությունը հիմնական ու պայմանագրային աշխատանքային հիմունքներով իր մեջ ընդգրկել է և անհրաժեշտության դեպքում ընթացքում ևս ընդգրկում է ոլորտի բարձրակարգ մասնագետների:
Ընկերությունը բացի Հայաստանի Հանրապետությունից, համապատասխան պատվերներով աշխատանքներ է կատարել ու կատարում նաև հանրապետությունից դուրս: Այդ թվում, հետազոտվել ու վերականգնման միջոցառումներ են մշակվել Թբիլիսիի սբ. Էջմիածին և սբ. Գևորգ եկեղեցիների համար: Ընդ որում առաջինի համար մշակվել է նաև ուժեղացման-վերականգնման նախագիծ և հեղինակային հսկողությամբ իրականացվել են համապատասխան շինարարական աշխատանքներն ու կառույցը ներկայումս շահագործվում է: Իրանի Իսլամական Հանրապետությունում, այդ երկրի հուշարձանների պահպանման պետական գործակալության պատվերով կատարվել են Հայկական հնագույն ճարտարապետական մի շարք կոթողների, այդ թվում Ջուղայի սբ. Ստեփանոս Նախավկա ու Դարաշամբի եկեղեցիների և Յունեսկոյի համաշխարհային արժեքների ցանկում գրանցված Թադեի հանրահայտ համալիրի տեխնիկական վիճակի հետազոտման և վերականգնման նախագծերի մշակման աշխատանքներ: